Բրիտանացի Էնդի Մարեյը մեծ թենիսի լավագույն տասնյակում շրջանցել է Ռոջեր Ֆեդերերին (Շվեյցարիա) ու բարձրացել երկրորդ հորիզոնական: Աղյուսակում միավորների ահռելի առավելությամբ սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց ցուցակում առաջին եռյակը կազմող Սերենա ՈՒիլյամսի (ԱՄՆ), Սիմոնա Խալեպի (Ռումինիա), Գարբինիե Մուգուրուսայի (Իսպանիա) մոտ ամեն ինչ անփոփոխ է: Ասենք նաև, որ առաջին տասնյակ է տեղափոխվել Սերենայի քույրը՝ Վինուսը: Նա յոթերորդ հորիզոնականում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ